“Անտարես” տպարանի մասին

Մենք եղել ենք <<Անտարես>> տպարանում, որտեղ հրատարակվում են տարբեր գրքեր, այդ թվում ուսումնական գրքեր դպրոցների համար։ Այնտեղ կային տարբեր տեսակի սարքավորումներ։ Մեկը հավասարեցնում, մյուսը կտրատում էր թուղթը, հաջորդը լազերրով տպում էր նկարներ, իսկ նկարների գույները ստանում էին չորս գույնից՝ կարմիր, կապույտ, դեղին և սև։ Հավասարեցնող սարքը անվտանգության համար ուներ լազերներ, որոնք փակելով սարքը անջատվում էր։ Դպրոցական գրքերի վրա տպվում էր ցելոֆան անվտանգության համար։

Leave a comment