Կանաչ դաշտը

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Կարծր-Պինդ, ամուր
բուկ-Բերանի խոռոչն ըմպանի հետ միացնող անցքը:

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռին ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:

Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

Հարցեր՝

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:

    Մրսածություն, անքնություն, իմունիտետի անկում

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Երբ մարդը ունենում է ջերմություն նա վատ է զգում իրաեն,լինում է թույլ։

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

Քնի պակաս, ծխել

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:
Քնի պակասը կանխելու համար պետք ինչքան հնարավոր է շատ քնել մոտավոր 7-8 ժամ։ Իսկ ծխելը կանխելու համար կարևոր է այն, որ գործում է օրենք, համաձայն որի՝ դպրոցներում, համալսարաններում, համերգասրահներում և այլ հասարակական վայրերում ծխելն արգելվում է: