Աֆրիկա

  1. Որնո՞նք են աֆրիկյան երկրների հետամնաթության պատճառներ: 
    Աֆրիկայի երկրները հետամնաց են մնացել, որովհետև եղել են գաղութներ: Աֆրիկյանը երկրները համաշխարհային շուկա են մտնում միայն այն ժամանակ, երբ պետք է նախկին գաղութատեր երկրներ հումք արտահանենք: Հենց այդն հեռանկարի պատճառով էլ տնտեսական մյուս ճյուղերը չեն զարգանում:
  2. Զարգացման ի՞նչ նախադրկյալ ներ ունեն աֆրկյան երկները 
    Աֆրիկյան երկրների զարգացման նախադրյալներն են՝ ջրային ավազանները, ռեսուրսները, գյուղատնտեսությունը:
  3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Աֆրկայի առավել զարգացած երկրները: 
  4. Ուրվագծային քարտեզ վրա նշել աֆրիկյան այն պետությունները, որոնք ժամանակին եղել են որևէ երկրի գաղութ (յուրաքանչյուր երկրի գաղութ նշել առանձին գույնով)։
  5. Առանձնացնել և դուրս գրել Աֆրիկայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

    1. Աֆրիկան ​​միակ մայրցամաքն է, որտեղ կան վայրեր, որտեղ մարդիկ երբեք ոտք չեն դրել իրենց կյանքի մեջ:

    2. Աֆրիկայում ապրում են ամենահազվագյուտ կենդանիները, որոնք ոչ մի այլ վայրում չեն հանդիպում. Օրինակ ՝ գետաձի, ընձուղտ, օկապիս և այլն:

    3. Աֆրիկան ​​ունի կյանքի ամենացածր տևողությունը: Կանայք միջին հաշվով ապրում են 48 տարի, տղամարդիկ ՝ 50:

Ավստրալիա

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Հնդկական օվկիանոս,

Խաղաղ օվկիանոս

Հարավային օվկիանոս

Թիմորի ծովը

Կորալային ծով

2․Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիան ունի 6 նահանգներ և 2 տարածքներ։ Ավստրալիան միակ երկիրն է, որը զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաքը։

Ընդերքը հարուստ է՝ ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։

Կլիման տաք է և չոր, որի պատճառով տարածքում ոռոգման կարիք ունեն։

3․Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստրալիայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները՝ հողերը, ջրային ավազանները, անտառները, օգտակար հանածոները, գործընկերները:

4․Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1/1828-1902 թթ. Ավստրալիայում արգելված էր օրը ցերեկով լողալ ծովափում։ Այս  օրենքն առաջին անգամ խախտվեց Մենլին անունով տղամարդու կողմից։ Կարգազանցին ձերբակալեցին, սակայն նրան մեղադրանք չառաջադրեցին, ինչը մյուսներին համարձակություն տվեց, որպեսզի իրենք էլ հետևեին Մենլինի օրինակին։  

2/Ավստրալիայի զինանշանի վրա կենգուրու ու էմու է պատկերված։ Հենց այս կենդանիներն են ընտրվել զինանշանը զարդարելու համար, քանի որ տարածված կարծիքի համաձայն՝ այս երկու կենդանիներից ոչ մեկը չի կարող հետ շարժվել։ Սա խորհրդանշում է, որ երկիրը պետք է  բացառապես առաջ շարժվի։ 

5․Պատրաստել տեսանյութ Ավստրալիայի վերաբերյալ։

Հարավային Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը:

2․Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիայի տնտեսությունը թույլ է զարգացած, ինչը պայմանավորված է գաղութային անցյալով: Արդյունաբերությամբ աչքի են ընկնում միայն Հնդկաստանն ու Պակիստանը:  Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:

3․Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրներում գերակշռում է գյուղատնտեսությունը: Իսկ գյուղանտնտեսության գերակշռող ճյուղը տարածաշրջանում բուսաբուծությունն է: Միայն Շրի Լանկայում անտառային գյուղատնտեսությունն է զարգացած: Իսկ Մալդիվներում առավել զարգացած է զբոսաշրջությունը:

4/Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Ճապոնիա

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
    Ճապոնիան ծովային երկիր է, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա: Ճապոնիան լեռնային է և այն գտնվում է աշխարհի ամենաերկրաշարժավտանգ գոտիներից մեկում: Երկրի տարածքի 2/3-ը ծածկված է անտառներով:
  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Ճապոնիան իր բնակչության թվով աշխարհում դասվում է 10-րդը: Ճապոնիան ունի աշխարհի <<ամենածերացած>> բնակչությունը, քանի որ ամբողջ աշխարհում իր բնակչությունը առանձնանում է ցածր մահացությամբ և կյանքի ամենամեծ տևողությամբ: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունակության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է:
  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
    Ճապոնիայի զարգացմանն է նպաստում այն փաստը, որ այն լրիվ շրջապատված է ջրով: Անտառները ունեն բավականին մեծ ռեկռեացիոն նշանակություն: Ճապոնիան նաև գտնվում է աշխարհի երկու ամենազարգացած երկրների կողքին: 2011 թվականից տնտեսական ներուժով Ճապոնիան աշխարհի երրորդ երկիրն է: 1980 թվականից սկսած Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է:
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Ճապոնիայում բարձր զարգացած ճյուղն է էներգետիկական արդյունաբերությունը: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդն է: Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում հատկապես մեծ կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո-էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, ծանր մեքենաշինությունը և հաստոցաշինությունը:
  6. Պատրաստել տեսանյութ Ճապոնիայի մասին։

Ադրբեջան

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
    Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։
  2. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  3. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
    Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց:
  4. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
    Ադրբեջանը ունի շատ տարբեր տեսակի ռեսուրսներ՝ ծովերի տակ, հանքերում և այլն: Այնտեղ բնակչության բնական աճը 1,2 % է: Իմ կարծիքով սրանք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Վրաստան

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
    Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ:Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի,Հայաստանի,Ադրբեջանի,Ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև:Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:
  2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
     Վրաստանով է անցնում Բաքու -Թբիլիսի -Ջեյհան-նավթամուղը , որը Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքուն Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի  նավահանգիստ Ջեյհանին,որտեղից նավթը ծովով փոխադրվում է արեւմտյան շուկաներ:
  3. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
    Սև ծովը Վրաստանի աշխարհագրական դիրքում շատ մեծ դեր ունի, Սև ծովից հիմնական եկամուտի աղբյուրն է կազմում արտահանումը նավերի օգնությամբ:
  4. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

    Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը ,բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանքային ռեսուրսները:Երկրի նյութական արտադրության առաջատար ճյուղը արտադրությունն է:Վրաստանի բնակլիմայական լավ պայմանները նախադրալներ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը:
    Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։
  5. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

    Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։
  6. Պատրաստեք տեսանյութ Վրաստանի մասին։

Ամփոփում

1․ Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը։

Ռուսաստանի բնաչկության 80%-ն ապրում է եվրոպական մասում, որն այդքան էլ մեծ չէ։ Մնացած 20%-ն ապրում է ընդարձակ ասիական մասում։ Մարդկանց մեծ մասը ձգտում է գնալ խոշոր քաղաքներ, որոնք համեմատած մյուս քաղաքների հետ ավելի զարգացած են և ավելի շատ հնարավորություններ են տալիս։

2․ Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները,մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ:

3․ Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։

Նավթի և գազի արտադրությունը ,գյուղատնտեսությունը,էներգետիկան:

4․ Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

Հարավ-արևմտյան Ասիայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները, ջրային ավազանները, աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները։ Այնտեղ լավ է զարգացած գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, օգտակար հանածոներով, անապատներով, բուսականությամբ, կենդանիներով։ Խոչնդոտներից մեկը կարող է լինել այն, որ այնտեղ ավելի շատ զարգացած է գյուղանտեսությունը և արդյունաբերությունը և այդ պատճառով այդքան լավ չի կարող զարգանալ։ Նաև խոչնդոտ է այն, որ Հարավ-արևմտյան Ասիայում առաջանում են հակասություններ։

5․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

6․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

7․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

8․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

9․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

10․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:
4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:

11․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Նեպալ ա. Դաքքա
  2. Բանգլադեշ բ. Կատմանդու
  3. Հնդկաստան գ. Իսլամաբադ
  4. Պակիստան դ. Դելի
    1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

12․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը

13․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.

1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

14․Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիայի տարածքը գտնվում է համ Եվրոպայում, համ Ասիայում։ Բայց քանի որ ավելի մեծ մասը գտնվում է Ասիայում, այն համարվում է Հվ-Արմ Ասիայի պետություն։ Թուրքիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը։

15․ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

Իրան

Դասի հղում։

Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Երկիրը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային ու օդային ճանապարհների խաչմերուկում:Իրանի ՏԱԴ-ի դրական կողմերից է նավթով հարուստ Պարսից ծոցի և Կասպից ծովի ավազաններում գտնվելը:Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է:

Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Քանի, որ Իրանը հարավային Ասիայի միակ հարուստ երկիրն է գազով և նավթով և շատ հարուստ էարդյունաբերությամբ շատ մեծ դեր ունի Հարվային Ասյային։

Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր

Գործնական աշխատանք

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավ֊արևմտյան Ասիայի և Կենտրոնակնա Ասիայի պետությունները։

Հարավ֊արևմտյան Ասիա.

Աբխազիա- Սուխում

Ադրբեջան- Բաքու
ԱՄԷ Աբու Դաբի
Աֆղանստան- Քաբուլ
Բահրեյն- Մանամա
Եմեն- Սանա
Թուրքիա- Անկարա

Իսրայել-իրավ. Թել ավիվ, փաստ. Երուսաղեմ


Իրան- Թեհրան
Իրաք- Բադադ
Լիբանան- Բեյրութ
Կիպրոս- Նիկոզիա
Հայաստան-Երևան
Հորդանան- Ամման
Հրվ. Օսեթիա֊Ցխինվալ
Սաուդիան Արաբի֊ Էր Ռիյադ
Սիրիա֊ Դամասկոս
Քաթար֊ Դոհա
Քուվեյթ ֊ Էլ Քուվեյթ
Օման֊Մասկաթ

Կենտրոնական Ասիա.

Թուրքմենստան- Աշխաբաթ
Ղազախստան- Նոր Սուլթան
Ղրղըզստան Բիշքեք
Տաջիկստան -Դուշանբե
Ուզբեկստան- Տաշքենդ


2.Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ ջրային օբյեկտները.

Միջերկրական ծով
Արաբական ծով
Կարմիր ծով
Սև ծով
Մարմարա ծով
Էգեյան ծով
Կասպից ծով
Ադենի ծոց
Օմանի ծոց
Պարսից ծոց

  1. Ո՞ր երկրներն են գտնվում ակտիվ երկրաշարժամեդ գոտում( սեյսմիկ գոտում) և ինչու՞։ Բերել մի քանի երկրների օրինակներ։
  2. Առանձնացնել Ասիա տարածաշրջանում գտնվող հրաբուխները։ Նշե՜լ Ասիական տարածաշրջանի գործող և հանգած հրաբուխները։ Ներկայացնել հրաբուխների անվան ստուգաբանությունը։

5․ Պատրաստե՛լ տեսանյութ «Աշխարհի բնական աղետները» թեմայով։

Թուրքիա

Դասի հղում։

Այլ հղում․ 1, 2․ 3.

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

    Թուրքիայի հարևան պետություններն են Բուլղարիան, Սիրիա, Իրաք, Իրան, Հայաստան, Ադրբեջան, Հունաստան, Վրաստան, Ռումինիա։ Ափերը ողողող ջրային ավազաններն են Սև և Միջերկրական ծովերը։
  2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

    Թուրքիայի տարածքը գտնվում է համ Եվրոպայում, համ Ասիայում։ Բայց քանի որ ավելի մեծ մասը գտնվում է Ասիայում, այն համարվում է Հվ-Արմ Ասիայի պետություն։ Թուրքիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը։
  3. Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

    Թուրքերի մարդաբանական առանձնահատկություններ ձևավորել են թուրքական քոչվոր ցեղերի և Փոքր Ասիայի տեղաբնիկների բազմադարյա միախառնման գործընթացում։ Փոքր Ասիայում թուրքերի էթնիկական ձևավորման ողջ ընթացքում նրանց մշակույթն ու լեզուն ներառել են հունական, հայկական, արաբական, բալկանյան ժողովուրդների լեզվական ու մշակութային տարրերը։Երբ 1923թ․ Թուրքիան հռչակվեց հանրապետություն, արգելվեց բազմակնությունը, մտվեց եվրոպական հագուստ։ Պաշտոնապես մերշվեց արաբական այբուբենը, այն փոխարինվեց լատինականով։Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թիվը գերազանցում է երկու տասնյակը։ Ազգային փոքրամասնություններից առանձնապես սուր է քրդերի և հայերի հիմնախնդիրը
  4. Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։

    Թուրքիայում հիմնականում զարգացած են արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և մեքենազինությունը։ Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, լորի, բուժում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են նուրբ, մեքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր։ Զարգացած է նաև շերամապահությունը։
    Աշտադալար թփուտների, տուրակների և այգիների փարթում կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը։ Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում։ Սև ծովի ափերին ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, մինչդեռ միջերկրածովյան ափերին տեղումները շատ ավելի քիչ են։ Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ և ճակնդեղ։
  5. Պատրաստեք տեսանյութ Թուրքիայի մասին։