Նուկիմ քաղաքի խելոքները

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Վերնագրիր այդ հատվածը:
  • Լրացրու բաց թողած տառերը՝ առա-նորդ, թա-ավոր, ճամ-որդ, ժողովուր-, ան-ամ, ավա-, ար-ունք, տա-դեղ, օր-նել:                                                                                                1.ճերմակ-սպիտակ,քսակ-տոպռակ,սալան-սեղան,տաքդեղ-պղեղ։                                 2. «Համտեսողները»                                                                                                                    3.առաջնորդ,թագավոր,ճամփորդ,ժողովուրդ,անգամ,ավագ,արցունք,տաքդեղ,օրհ- նել։
Advertisements

Աշուն

Աշուն է։Աշնանը ծառերի տերևները դեղնում են,արևը ավելի քիչ է տաքացնում։Թռչունները չվում են տաք երկրներ,գիշերները ավելի երկար են,քան ցերեկները։Հաճախ  անձրև է գալիս,բնությունը,կարծես ոսկեզօծվում է դեղին գույնով։Մարդիկ սկսում են ավելի տաք հագնվել։Ես սիրում եմ տարվա բոլոր եղանակները Երևանում։

Իմ Երևան,Երևան-2800 նախագիծ

1. Կարմիր կամուրջը կառուցվել է 1679թ երկրաշարժից քանդված կամուրջի տեղում։Այն կառուցվել է Հրազդան գետի վրա կարմիր տուֆից,կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։Երկ.80մ բարձ.11մ։

2.Ես ծնվել եմ Երևանում։Ես շատ եմ սիրում իմ տունը,իմ քաղաքը։Երբ պատահում է մի քանի օրով բացակայում եմ քաղաքից,շատ եմ կարոտում քաղաքիս,և անհամբեր սպասում եմ,թե երբ եմ վերադառնալու։Ծնվածս օրվանից ապրում եմ Հ.Ա.Թ-ում սիրում եմ նաև իմ բակն ու թաղամասը։

 

IMG_20170911_191755Իսկ հիմա ես ցույց կտամ  իմ դպրոց տանող ճանապարհը, հատակագծի տեսքով։IMG_20180921_201504

Իմ արմատները՝ Տոհմածառ․ հայրենագիտական նախագիծ

Ուսումնասիրում ենք մեր արմատները, որտեղից են նրանք ծագում։ Գրում եք ձեր տոհմի մասին։
2.Ուսումնասիրում եք հայրիկ-մայրիկի, տատիկ-պապիկի արմատները, ծննդավայրերը։


3.Գրի առնում ծնողների ծննդավայրի մասին պատմող հետաքրքիր զրույցները, ավանդապատումները։
4.Ամեն մի սովորող համակարգչային որևէ ծրագրով կազմում է իր ընտանիքի տոհմածառը, հիմք ընդունելով պապիկի հայրիկին։ Ցանկալի է ծառի տեսքով։

5. Ընտանեկան ֆոտոպատումներ

6.Գրեք-պատմեք, տեսագրեք ձեր տոհմի մեծի և փոքրի մասին:

1.Հայրիկիս պապը ծնվել է Վանում 1888թ, մայրիկիս պապը ծնվել է Երևանում 1926թ։

2.Իմ պապերը,տատերը և իմ ծնողները ծնվել են Երևանում։

3.Պապիկս պատմում է,որ հին Երևանում փողոցները եղել են ավելի նեղ,մեքենաները ավելի քիչ և ունեցել են տրամվայ,որը հիմա Երևանում չկա։

4.IMG_20180921_141131

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակ,կարճ,թախտ,մարդ
2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

դերձակ-կար անող

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

դ)

ա) գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ) թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ) կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ) ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ ,որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀    ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

ա)Ծաղիկը   ____ծաղկին_______  նայելով  է  բացվում:

բ)Թթու  է, թան  չի,  ամեն ___մարդու__________ բան չի:

գ)Մեջք –մեջքի  որ  տանք, ___սարեր_________ շուռ  կտանք:

դ)Արջից  վախեցողը  անտառ  __չի գնա_________:

7.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Իր կամակորությունը

8.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

ձեռքը ճիպոտ է վերձնում

9.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

 

10.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

«Սուտասանը»֊

11.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Մի պայման էլ դերձակն է ասում,որ եթե վերմակը թագավորը հավանի,էլ երբեք մարդկանց անտեղի չի պատժելու։

 

 

12.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր

«Թե ինչպե՞ս ուղղվեց կամակոր թագավորը»

18.09.2018

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը` գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դուրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս, ինչո՞ւ:
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
4.Նկարի՛ր  մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար:

1.Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ։

2.Քամին է այս ծով գաձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ։

3.«Աշնան գույնը»

4.

IMG_20180918_191210.jpg

 

 

Старый дом

На одной улице стоял старый-старый дом, выстроенный еще около трехсот лет тому назад. Все остальные дома на улице были такие новенькие, чистенькие, с большими окнами и прямыми, ровными стенами; по всему видно было, что они не желали иметь со старым домом ничего общего и даже думали: «Долго ли он будет торчать тут на позор всей улице? Из-за этого выступа нам не видно, что делается по ту сторону дома! А лестница-то, лестница-то! Широкая, будто во дворце, и высокая, словно ведет на колокольню! Просто неприлично!»Против старого дома, на другой стороне улицы, стояли такие же новенькие, чистенькие домики и думали то же, что их собратья; но в одном из них сидел у окна маленький краснощекий мальчик с ясными, сияющими глазами; ему старый дом  нравился куда больше всех остальных домов.    

Սեպտեմբերի17

Բառային աշխատանք
Գրիր հոմանիշները (իմաստով մոտ բառերը)

ճամփա-ճանապարհ,ուղի
անխելք-հիմար,բութ
նախատել-կոպտել,վիրավորել,
արտասվել-լաց լինել
հարվածել-խփել,ծեծել

 

Ի՞նչ եղավ հետո Փիլոսի հետ… Շարունակիր պատմությունը:

Արջի հետ հանդիպելուց հետո մարդիկ պատմում էին,որ Փիլոսը ավելի խելացի դարձավ։Մի օր Փիլոսը քայլում էր անտառով և անտառի մյուս կողմը անցնելու համար նրան նավակ էր հարկավոր։Քանի որ անտառի մեջտեղով մի մեծ գետ էր հոսում։Նա երկար նայեց այս ու այն կողմ,մեկ էլ հեռվում մի մարդ նկատեց,մոտեցավ նրան և հարցրեց.

—Ներեցե՛ք,որ ձեզ խանգարում եմ,կարելի է ձեզ խնդրել,որ ձեր նավակով ինձ տեղափոխեք գետի մյուս ափ։

Անծանոթին,ինչ որ ծանոթ թվաց խոսացողի ձայնը,նա շրջվեց և ի՞նչ զարմանք,երբ տեսավ իր դիմաց կանգնած Փիլոսին։Փիլոսը շատ գեղեցիկ ու գրագետ էր խոսում և այդ մարդը սիրով օգնեց նրան։Փաստորեն մարդիկ ճիշտ էին ասում,որ Փիլոսը խելացի է դարձել։