«Գրքի տրանսֆորմացիայի պատմությունը» նախապատրաստական աշխատանք

Հայկական տպագրության պատմությունը

Հայկական տպագրությունը զարգացման 3 շրջան է ունեցել.

  1. 1512-1800 թվականները՝ հնատիպ գրքի շրջան,
  2. 1801-1920 թվականները՝ նոր շրջան,
  3. 1920 թվականից հետո՝ խորհրդային և սփյուռքահայ տպագրության շրջան։

Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ 1486 թվականին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է։

1771 թվականին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնադրեց տպարան, որը 1772 թվականին լույս ընծայեց կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գիրքը, դա Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Դրանով հայկական տպագրությունը իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Տպարանում տառերի ու պատկերների պատրաստման գործում մեծ աշխատանք է կատարել Հարություն էջմիածնեցին։

Հղում-Հայկական տպագրություն