Ձայնի ընկալումը

Հարցեր՝

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Արտաքին տեսքը կոչվում ականջախեցի։ Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները
հաղորդվում են միջին ականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ա կանջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով
հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին։

  1. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Մեղմ երաժշտական ձայները և որոշ աղմուկներ մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեություն։ Ուժգին ձայները վնասում են
մարդու առողջությունը։ Դրանց տևական ազդեցության հետևանքով մարդիկ սկսում են վատ լսել, արագ հոգնել, տառապել գլխացավով և անքնությամբ։ Այդ
հետևանքները կանխելու համար կան թույլատրելի աղմուկի առողջարարական սահմանաչափեր։

  1. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

Գործարանային աղմկոտ արտադրամասերում աշխատող բանվորները և հրետանա վորներն օգտագործում են հատուկ ականջակալներ։ Շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն։ Աղմուկը զգալի չափով նվազեցնում են կանաչ տնկիները։

“Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում”

1.Քո կարծիքով ինչո՞ւ ծերունին տղային տվեց ձեռնափայտը:
Նա նվիրեց, որովհետև երեխան ուրախ և երջանիկ զգաց իրեն։

2.Տեքստի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունն առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր:

Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:

Մեկնաբանություն-Որովհետև երեխան այդ ձեռնափայտի օգնությամբ ավելի հրաշալի բաներ կարող է անել, իսկ պապիկը կարող նաև պատին հենվել տարբերություն չկա։

3.       Բառերը բաժանի՛ր մասերի և գրի՛ր կազմությունը:

Ոսկեզօծ-ոսկե+զ+օծ ոսկե-ոսկի,օծ-օծել,զօծել
ձեռնափայտ-ձեռն+ա+փայտ ձեռն-ձեռք,փայտ-փայտ
երկաթե-երկաթ+ե երկաթ-երկաթ,ե-ե
կոր-այս բառը չես կարող մասերի բաժանել

4.. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:

                1. Ա. Ընկերս ասաց.
                – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
                Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
                Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա-ում հեղինակը սկզբում է նշվում դրա համար դրվում է միջակետ հետո գիծ և հետո ուղակի խոսքը։
Բ-ում սկզբում ուղակի խոսքը հետո ստորակետ գիծ հետո հեղինակը։
Գ-ում հեղնակի խոսքը մեջտեղում է դրա համար անջատվում է ստորակետ գծով երկու կողմից։
                2. Ա. – Քեռիս ասաց.
                – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
                Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ              հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
                Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա-ում հեղինակը սկզբում է նշվում դրա համար դրվում է միջակետ հետո գիծ և հետո ուղակի խոսքը։
Բ-ում սկզբում ուղակի խոսքը հետո ստորակետ գիծ հետո հեղինակը։
Գ-ում հեղնակի խոսքը մեջտեղում է դրա համար անջատվում է ստորակետ գծով երկու կողմից։