Ամփոփում բնագիտություն

  1. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում
    Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի սեռական կամ գեներատիվ բազմացման օրգաններն են։

    2․Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
    Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավոր ված տերևներով և բողբոջներով) բույսի վեգետատիվ օրգաններ են, ապահովում են բույսի սննդառությու նը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։
    3․Ի՞նչ է արմատը և արմատային համակարգի ի՞նչ տեսակներ կան:
    Արմատ, բույսի վեգետատիվ օրգաններից մեկը, որն օժտված է երկարությամբ անսահմանափակ աճով և գեոթրոպիզմով։

    Ըստ ձևի լինում են՝ գլանաձևթելանմանիլիկաձևկոնաձև և պալարանման։
    4․Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
    Բջիջը ունի երեք հիմնական մաս` բջջաթաղանթը, ցիտոպլազմայը և կորիզը:
    5․Ի՞նչ է հյուսվածքը:
    Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։