Домашнее задание

Меня радуют друзья, новые друзья, хорошая погода и то, что мы делаем в своей компании, добиваемся одной цели и так далее. Меня радует наша семья и то, что хорошее происходит в нашей семье. В детстве то, что в нашей семье было новое, я всегда с этим игрался.

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-ձորը եզերող լեռան լանջ
անփույթ-անտարբեր
կածան-ոտքի նեղ ճանապարհ
որոճալ-կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-վարելիս երգվող երգ

2.Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը նստել է ձորալանջին, մեծ աչքերով, ճակատաին գեղեցիկ հետքով, դունչը կեղտոտված է հողով, իսկ աչքից հոսում էր փոքրիկ արցուկի առվակ։

3.Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Գեղեցիկ, ամառային, առավոտ գյուղում։

4.Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…

Ձորում մեղմ քամի է։

բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…

Երգը տարածվում է ամբողջ դաշտով։

5.Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

<<Խաղաղ առավոտ>>