Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ
1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ 
հղկել-Հարթել 
լայնարձակ-Լայն
սալարկված-հարթ քարերով պատված
պճնազարդ-զարդարուն 
ամուր-դիմացկուն 
մաշիկ-կոշիկ 
աղտոտել-կեղտոտել 
ապարդյուն-անօգուտ
2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Որ պետք է ամեն ինչ շուտ անել։
3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:
Ինքը արաձ մտածելու նա գնաց միյուս քարերի մոտ, իսկ հետո զղջում էր։
4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:
Մենք մեր ունեցածին ուշադրություն չենք դարձնում, որ կորցնում ենք սկսում ենք զխճալ։
5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ 
քանոն-Մաթեմատիկական գործիք, երժշտական գործիք
այր-տղամարդ, քարայր 
աղա-հարուստ, աղալ
6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:
Ջրի գին-շատ եժան
կրակի գին-շատ թանգ 
անկողին ընկնել-հիվանդանալ 
պոչը քաշել-վախենալ 
ոտքերն ընկնել-աղաչել 
աչքը ջուր կտրել-սպասել
7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:
Լեղաճաք լինել-պոչը քաշել
Արյունը գլխին խփել-Արյունը եղալ
Աչքը ջուր կտրել-Աչքը ճափին մնալ
Կյանքի թելը կտրվել-մահը վրա հասնել
Ոտքերն ընկնել-գլուխ ծռել

Մաթեմատիկա

Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը.
–1, +2, 0, –14, –7, +18, –3, +11։
+18,+11,+2, 0, -1, -3, -7, -14

Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում
գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.
ա) 0 < 1 < 3,
բ) – 4 < -2 < 0,
գ) 8 < 9 < 10,
դ) – 3 < -2 < 3,
ե) – 6 < -3 < – 1,
զ) –1< 0 < 1։



Գտե՛ք այն թիվը, որի`
ա) 3 %-ը հավասար է 60-ի,
60*100/3=6000:3=2000
բ) 17 %-ը հավասար է 340-ի
340*100/17=34000:17=2000
գ) 20 %-ը հավասար է 53-ի,
53*100/20=5300:20=265
դ) 2 %-ը հավասար է 37-ի:
37*100/2=3700:2=1850

Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`
12*100/15=80
ա) 5 %-ը
80*5/100=400:100=4
բ) 75 %-ը
80*75/100=6000:100=60
գ) 30 %-ը
80*30/100=2400:100=24
դ) 110 %-ը:
80*110/100=88


Եգիպտոս

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:
Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայնի հյուսիս արևելքում Նեղոս գետի աջ ափին։ Այդտեղից է կազմվել Հին եգիպտոսը։ 21- դարում այդ տարացքում կազմվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը։

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն

Ք. ա. XXXI դարում կազմվեց Եգիպտոսի միացյալ թագավորությունը, որի նախահայրը Մինա արքան էր: Թագավորության մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը: Եգիպտերեն Մեֆիսը նշանակում է սպիտակ շրջապարիսպ:21-րդ դարում ԵԱՀ մայրաքաղաքը դարձել է Կահիրեն:

3.Ովքեր էին փարավոնները:
Փարավոնները Եգիպտոսի արքաներ են։ Կենդանի ժամանակ նրանց եկրպանգում էին ինչպես արստավծներ։ Մահանալուց հետո նրանց համար ստեղծում էին դամբարաններ, բուրգեր։

Ռամզես Երկրորդի մասին
 Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն:

Գահ բարձրանալը-Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր:Չնայած արձանների և փաստաթղթերի ահռելի քանակությանը, որոնք իրենց մեջ ունեն Ռամզես II անունը, իր ավելի քան 66-ամյա թագավորությունը պատմական աղբյուրներում բավականին անհավասարաչափ է լուսաբանված։ 

արշավանքները-Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը:Կառավարման 5-րդ տարվա գարնանը հավաքելով ավելի քան 20-հազարանոց զորք, իր երկրորդ արշավն է սկսում՝ սահմանամերձ Չիլու ամրոցից: 29 օր անց, եգիպտական 4 ռազմական միավորներ, որոնք կոչվել էին Ամոնի, Ռայի, Պտահի և Սեթի պատվին (յուրաքանչյուրում հինգ հազար ռազմիկ) վրաններ են խփում Կադեշի մոտակայքում: Դրանից ավելի վաղ, ռազմական միավորներից մեկը, որը կազմել էր փարավոնը (հավանաբար ընտրյալ ռազմիկներից), ուղարկվել էր ծովի ափի երկայնքով հետագայում Կադեշի մոտ հիմնական ուժերի հետ միավորման համար:

հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»-Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։

մշակույթը-Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց անձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։


Իմ ըտրած աղբյուրը

Իմ ընտրած աղբյուրը դա <<Եգիպտոսի Արաբական Հանրապեթյունը>> է։ Ես սովորեցի, որ եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: 642թ Եգիպտոսը գրավել են արաբները։ Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հազար տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենաուժեղ պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, սևամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում։ Բնիկները զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: