Անգլերեն

անծանոթ բառեր
lazy-ալարկոտ
meat-միս
B. Write this story. Put one of these in each empty place:
it was, there was, there were, they were
Jim and Tim were friends, and they were camping․ It was September it was raining,
and there was quite a lot of water on the roads, so Tim didn’t want to go and buy
the meat.
It was cold outside the tent, and there were no chairs to sit on, so Tim didn’t want
to go out and cook the meat.
There were a lot of mud near the river, and it was quite deep, so Tim didn’t want to
go and get the water.
There was a knife in the tent, and it was quite sharp, but Tim was too lazy to cut
the bread.
C. Which of these sentences are true? Write them down.

  1. Jim did all the work in this story. +
  2. Tim did all the work in this story.
  3. Tim did not buy the meat because he did not have any money.
  4. Tim did not buy the meat because he was tired. +
  5. Jim cooked the meat because Tim was not good at cooking. +
  6. Jim cooked the meat because Tim was a lazy boy. +
  7. Tim got his clothes dirty when he went to get some water.
  8. Tim did not get his clothes dirty because he did not go to get the water. +
  9. Tim was not too tired to eat. +
  10. Tim was too tired to eat.

Առյուծի մահը եկրորդ մաս

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

– Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 
    Որ պետք է ազատ լինել ամեն գնով։
  • Քո կարծիքով ինչո՞ւ առյուծը նախըտրեց մեռնել: 
    Նա կարոտում էր ազատությանը։
  • Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին: 
    Որ երկնքում լավ ապրի։
  • Ապրել-ապրել ազատության մեջ. շարադրե՛ք ձեր մտքերը: 
    Հանգիստ ապրել։
    Այսիքն թշնամի չունենալ։

Ամբողջ թվեր

  1. Տրված են –5, –3, 1/2 , +5, +10, –2, 0, +4, 3 1/3 թվերը: Նրանցից դո՛ւրս
    գրեք ամբողջ թվերը:
    –5, –3, +5, +10, –2, 0, +4:
  2. Գործածելով + և – նշանները` գրե՛ք.
    ա) 10O տաքություն, գ) 3O ցուրտ,
    բ) 0-ից 7O ցածր, դ) 0-ից 8 O բարձր:

    Ա)+10
    Բ)-7
    Գ)-3
    Դ)+8
    Տնային
  3. Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք բարձրությունները
    և խորությունները.
    ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։
    +4090
    բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ
    մետր է։
    +4807
    Լրացուցիչ
    Ի՞նչ ջերմաստիճան ցույց կտա ջերմաչափներից յուրաքանչյուրը(տե՛ս նկ. 52), եթե ջերմաստիճանը:
  1. ա) բարձրանա 2օ-ով
    -11, +8, +2, +26, -3
    բ) իջնի 1օ-ով
    -14, +5, -1,+23,-6
    գ) իջնի 3օ-ով,
    -16, +3, -3, -21, -4
    դ) բարձրանա 4օ-ով։
    -10,+10, +4, +28+-1

Մարմինների փոխազդեցությունը: Ի՞նչ է ուժը:

  • Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել
    Փոխազդեցությունը այն է, որ շարժվող առարկա հպվում է անշարժ առարկային նա տալիս է իրա ուժը։
    Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ:
  • Ի՞նչ է ուժը, ինչ տառով են այն նշանակում:
    Ուժը այն է, որ շարժվող առարկա հպվում է անշարժ առարկային նա տալիս է իրա ուժը։
    Ուժը նշանակում են F տառով
  • Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

1.  Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր – անկարևոր,

ընդմիջումներով – անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ, 
հաճելի-տհաճ
մարդկային-անմարդկային
գիտուն-անգետ
դուրեկան-անդուր
ուշադիր-անուշադիր
արժանի-անարժան
թևավոր-անթև
ախորժելի-անխորժ 
գունեղ-անգույն 
բնական- անբնական

խելոք-անխելք
կարևոր-անկարևոր
լուրջ-անլուրջ 
ամպոտ- անամպ
տեղյակ-անտեղյակ
լուսավոր-անլույս  
խոսուն-անխոս

2. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը չիբերի:

Տերովին տերն է պահել, անտեր գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի աներես է:

3. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան 

լեռներից, գրոհել  մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալ է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ … է: Դեռ … չունի այն հարցը, թե ինչի …ով են 

առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» 

ստույգ …ները: Իսկ ի՞նչ է բերելու … ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա … կյանք է 

սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական … ապագա է սպասվում: