Թեմայի ամփոփում

  1. Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են …:
    Քիմիական երևույթներ
  2. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը,  որից կազմված  կամ  պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են …:
    Ֆիզիկական երևույթներ
  3. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են …:
    Ֆիզիկական երևույթներ

4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.

  • սառույցի հալվելը-ֆիզիկական
  • երկաթի ժանգոտվելու երևույթը-ֆիզիկական
  • փայտի այրումը-քիմիական
  • կայծակը և ամպրոպը-քիմիական

Զարմանալի աշուն (հեղինակ՝ Չարենց )


Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ – ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:-Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը – և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:
կորովի-քաջ
մարտակոչ-ռազմակոչ
շեփոր-լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք
մուժ-մառախուղ
գուժել-վատ լուր հաղորդել
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Մարդատար
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
Շրշուն
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ – ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:-

բացատրություն-այս քառատողում խոսվում այն մասին թե ինչպես է աշունը ամբողջովին իրենով պարուրել բնությունը

Այս նախադասությունը ինձ դուր է եկել, որովհետև ինչպես հիմա մեր զինվորներն են կանգնած ամուր մեր սահմանին, այպես էլ աշունը ոչ մի կերպ չի ուզում զիջել իր դիրքերը։
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի: 
Բացվեց-եկավ
բերեց-տվեց
թվաց-արեց
հևաց-եևաց
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:
Որ երգը շատ ուժեղ բան է։
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր քառյակ:
Ահա և բացվեց ձմեռ, սառը ձմեռ
Ձմեռ պապը մեզ բերեց նվեր,
Կարծես, ժամանակը թվաց դանդաղեց,
Բայց ավաղ, հևաց ու անհետ գնաց։
8. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն

  • Զարմանալի աշուն
  • Աշունը նորի սկիզբն է
  • Աշունը՝ ոգեշնչման աղբյուր

    <<Զարմանալի աշուն>>
    Մի օր ես արթնացա և տեսա, որ ամենինչ դեղին ու կարմիր է։ Իսկ ինչպես մենք գիտենք աշնան տեևները դեղին ու կարմիր են։ Ես որոշեցի դուրս գալ տնից և համոզվել, որ չեմ սխալվում։ Բայց ինձ չթվաց և ես վերադաձա տուն։ Եվ հայլու մեջ տեսա, որ ես էլ եմ կիսով չափ դեղին ու կարմիր։Ես հետո գնացի հեռուստացույց նայելու և իմացա, որ ոստիկաները միջև իմ արթնանալը փորձում էին վերջ դնել այս կախարդանքին։ Հռուստացույցով համ էլ ասեցին, որ սա հեսա կվերջանա և իրոք, դա վերջացավ։ Եվ ամենինչ դրվեց իր տեղը։